211652_close_icon
views-count5349 դիտում article-date 17:09 18-02-2014

ԱՄՆ֊ի գիտնականներն առաջին անգամ մարդու թոք են աճեցրել

Տեխաս նահանգի համալսարանի ամերիկացի գիտականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատոր պայմաններում մարդկային թոք աճեցնել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Փորձարկումներն անց են կացվել Գալվեսթոն քաղաքում, որի ընթացքում նրանք կիրառել են դժբախտ պատահարից մահացած 2 երեխաների փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքեր։ Օրգաններից մեկը մշակելուց հետո այնտեղ միայն հյուսվածքներ են մնացել, որի վրա գիտնականները տեղադրել են 2֊րդ թոքից վերցրած բջիջները։ Ապա նմուշը տեղադրել են հատուկ սնուցող լուծույթ մեջ։ 1 ամիս անց բջիջները բազմացել են, թոքերը սկսել են մեծանալ՝ հասնելով նորմալ չափի։ Դրանից հետո փորձարկումը 2֊րդ անգամ է անցկացվել։ Ըստ փորձագետների խոսքերի, 12 տարի անց հնարավոր կլինի նման մեթոդով թոքերի փոխպատվաստում իրականացնել։

Նմանատիպ նյութեր