211652_close_icon
views-count1256 դիտում article-date 18:16 19-02-2014

Կիևում զոհվածների թվի աճ է գրանցվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում փետրվարի 18֊ին ոստիկանների և ընդդիմադիրների միջև ընթացող անկարգություների հետևանքով գրանցված զոհերի թիվը 26֊ի է հասել։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ռաիսա Բոգատիրևան։ «Զոհվածներից 10֊ը ՆԳՆ աշխատակիցներ են, մյուսները՝ բախումների մասնակիցներ»,֊ հայտնել է գերատեսչության ղեկավարը։ Նշենք, որ ավելի վաղ փետրվարի 20֊ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Կիևի բախումների ընթացում զոհվածների։

Նմանատիպ նյութեր