1272 դիտում
19:43 19-02-2014
Վերանորոգման համար տարեկան նախատեսված գումարները հիմնականում չեն բավարարում. ՀՀ գյուղնախարարություն
ՀՀ գյուղնախարարությունն ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հայտարարել է.
Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր:
Յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնումների պլանում նախատեսվում է 1000 պետհամարանիշ, միևնույն ժամանակ պլանավորվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում նախարարության ՄԺԾԾ հայտերում, որի նպատակն է գյուղտեխնիկայի հաշվառման և նախկին Խորհրդային պետհամարանիշների (АХ և АФ սերիաներ) փոխարինման համար: Պետհամարանիշի ձեռքբերման քանակները պլանավորվում են նախորդ տարվա փաստացի և տվյալ տարվա կանխատեսումներից ելնելով: 2013 թվականին պետհամարանիշների իրացումը կազմել է 980 հատ: Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ լրատվանիջոցում նշված համարանիշները, ոչ թե նախարարության ավտոմեքենաների համար էր նախատեսված, այլ՝ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղտեխնիկայի (տրակտորներ, կոմբայններ, կցասայլակներ և այլ գյուղտեխնիկաներ) յուրաքանչյուր միավոր տեխնիկայի համար երկու համարանիշ:
Նախարարության 2014 թվականի գնումների պլանով նախատեսված է նաև թվով 12 հատ 60.0 հազ. դրամանոց և թվով 16 հատ 40.0 հազ. դրամանոց անվադողեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1360.0 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ մեկ մեքենայի համար անհրաժեշտ է 4 անվադող, ուստի քանակային առումով գնումների պլանով նախատեսված ընդհանուր քանակը բավարարում է թվով 7 մեքենայի, այն դեպքում, երբ նախարարության ավտոմեքենաների թվաքանակը թվով 20 է:
Նախարարության ավտոմեքենաների շահագործումը հաճախակի իրականացվում է ՀՀ մարզերում և վերանորոգման համար տարեկան նախատեսված գումարները հիմնականում չեն բավարարում:
[i]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին