211652_close_icon
views-count1203 դիտում article-date 11:16 20-02-2014

Յանուկովիչը և ընդդիմությունը հաշտեցման են եկել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների միջև բանակցությունների ընթացքում կողմերը հաշտեցման համաձայնության են եկել։ Հետաձգվել է «Մայդանի» այսօր գիշեր նախատեսված գրոհը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։ «Ունենք դրական լուր․ նախատեսված գրոհումն ու մաքրումը հետաձգվել են։ Այժմ հաշտեցում է հայտարարված։ Իրավիճակի կայունացման համար բանակցությունների գործընթաց է սկսվել»,֊ հայտնել է Արսենի Յացենյուկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և հակաահաբեկչական կենտրոնը երկրի տարածքում հակաահաբեկչական ծրագիր իրականացնելու մասին հայտարարություն էին արել։

Նմանատիպ նյութեր