211652_close_icon
views-count897 դիտում article-date 15:14 20-02-2014

Լիբիայում անհայտ անձինք 5 ահաբեկչական գործողություններ են իրականացրել

Լիբիայի արևելյան շրջանի ընտրական տեղամասերում անհայտ անձինք 5 պայթյուններ են իրականացրել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել, սակայն ռմբակոծված տարածքներին զգալի վնաս է հասցվել։ Նշենք, որ այսօր Լիբիայում անցկացվում են Սահմանադրական ասամբլեայի ընտրություններ։ Ըստ տեղական իշխանությունների վարկածի, հանցագործների նպատակը ընտրական գործընթացի խաթարումն էր։

Նմանատիպ նյութեր