211652_close_icon
views-count1263 դիտում article-date 22:16 20-02-2014

Պուտինը Յանուկովիչի խնդրանքով իր ներկայացուցիչին Կիև է ուղարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաշտարարի առաքելությամբ Կիև է ուղարկել մարդու իրավունքներով լիազոր Վլադիմիր Լուկինային: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիդր Պեսկովը: «Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց նախագահ Պուտինի և նախագահ Յանուկովիչի միջև, որի ժամանակ Ուկրաինայի նախագահը ռուսաստանի առաջնորդին առաջարկել է Կիև ուղարկել ռուսական ներկայացուցիչ , որ մասնակցի ընդդիմության հետ բանակցություններին որպես հաշտարար»,-ասել է Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտինը որոշում է ընդունել այդ առաքելությամբ այնտեղ ուղարկել Վլադիմիր Լուկինային, ով տիրապետում է դիվանագիտական մեծ հմտությունների:

Նմանատիպ նյութեր