211652_close_icon
views-count1246 դիտում article-date 11:33 21-02-2014

Իրանում շուրջ 100 ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել

Փետրվարի 20-ի երեկոյան Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի Ահար քաղաքում ոստիկանությունը ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ է կազմակերպել: Տեղեկությունների համաձայն իրավապահները մտել են ադրբեջանցի հայտնի ակտիվիստ Սալեհ Մոլլա Աբբասի տուն, որտեղ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում էր ընթանում: Նշված տանը մոտեցել են 13 ոստիկանական մեքենաներ: Ոստիկանների՝ տուն մտնելուն պես ադրբեջանցիները սկսել են դիմադրություն ցուցաբերել: Ձերբակալվել է շուրջ 100 ակտիվիստ:

Նմանատիպ նյութեր