211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:17 21-02-2014

Բնակարանային գողերը վնասազերծվել են

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին: Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ: Գողոնն առգրավված է: Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ և մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են նաև, որ իրենք Երևան քաղաքում կատարել են մի շարք գողություններ և գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր