27447 դիտում
19:37 14-01-2016
Նոր Նորքի ոստիկանների կողմից հայտնաբերված բնակարանային գողերը կասկածվում են սիրված դերասանի տան գողության մեջ
Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր իրեն հրավիրել են ոստիկանություն` հայտնաբերված գողոնը ճանաչելու համար:
«Ես հենց նոր եմ գալիս ոստիկանությունից: Գողոնը տուփերի մեջ էր եւ կնիքված: Այդ ապրանքներից մի քանի ապրանքներ կային, որ մեր ապրանքներից էր: Բայց չեմ կարող միանշանակ պնդել, քանի որ պետք է բացենք տուփերը եւ նայենք: Կարող է նույն ապրանքից մի քանի մարդ ունի: Բայց հույսեր ունեմ, որ հենց վնասազերծված անձինք են հայտնաբերված գողերը, որովհետեւ ոստիկանությունը շատ մոտ է բացահայտմանը: Առաջիկա օրերին բոլոր տուժողներին միասին են հրավիրելու ոստիկանություն, որ կնիքված տուփերը բացեն եւ յուրաքանչյուրը իր ապրանքը ճանաչի»,- ավելացրեց սիրաված դերասանը:
Ավելի վաղ՝ 2015թ-ի հունվարի 23-ին տեղեկացրել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 21-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի 16բ շենքի 19 բնակարանի բնակիչ Արտաշես Ալեքսանյանի տնից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ալեքսանյանը հայտնի է մի քանի սիրված հեռուստասերիալներում և ֆիլմերում խաղացած գլխավոր դերերով, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ», «Հարազատ թշնամի» և այլն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/12/74579/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, անցյալ տարվա դեկտեմբրի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները ապօրինի թմրամիջոց պահելու, գործածելու և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման էին թարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներ, 34-ամյա Արմեն Կիրակոսյանին, 31-ամյա Կարեն Օհանյանին և Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի բնակիչ, 45-ամյա Մեսրոպ Հովհաննիսյանին:
Կարենը եղել էր Mercedes, իսկ Մեսրոպն ու Արմենը` Opel մակնիշի ավտոմեքենաներով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը օրեր անց միջնորդություն էր ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ընտրեր երկամյսա կալանք: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին, խուզարկությամբ նրանց բնակարաններից հայտնաբերվել էր մեծ քանակի գողացված իրեր, այդ թվում` թվային ապարատներ, էլեկտրատեխնիկա, հագուստ, ոսկյա զարդեր անգամ գողացված հարսի շորեր:
Նմանատիպ նյութեր
61798 դիտում
09:36 30-01-2016
Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ.Լրացված