61801 դիտում
09:36 30-01-2016
Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ.Լրացված
Այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Այս պահին տեղում աշխատում են Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանության փորձ իր ծառայողական պարտականությունները կատարողի նկատմամբ), 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում ենն օպերատիվ հետախուզական և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանցագործները այլ ելքերով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Էդիկ Հովհաննիսյանին, ով տևական ժամանակ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որ, [color=#EF2929]ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները ,Լոռու մարզային քնչական վարչության հետ իրականացրել են օպերատիվ հետախուզական և քնչական համատեղ գործողություն:Վանաձորի ոստիկանության բաժին են բերման ենթարկել 3 հոգու, ովքեր կասկածվում են նշված հանցանքը կատարելու մեջ:
Նրանք են Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ 24 -ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ 25 -ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարձի Կաթնաջուր գյուղի բնակիչ 23 -ամյա Ռադիկ Ռստակյանը:
Ոստիկաններն ու քննիչները հայտանբերել են նաև հանցագործության գործիք՝ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակը, որը առգրավվել է քննիչի կողմից: 3-ն էլ ձերբակալվել են:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27447 դիտում
19:37 14-01-2016
Նոր Նորքի ոստիկանների կողմից հայտնաբերված բնակարանային գողերը կասկածվում են սիրված դերասանի տան գողության մեջ