211652_close_icon
views-count1196 դիտում article-date 15:38 21-02-2014

Զինված հարձակում՝ Քաբուլի ոստիկանական բաժանմունքում․ կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա։ Միջադեպի հետևանքով ավելի քան 5 զոհ է գրանցվել։ Ահաբեկիչները ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենայի պայթյուն են իրականացրել, որից հետո հարձակվողների և ոստիկանների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը։ Ոստիկաններին հաջողվել է 2 ահաբեկչի վնասազերծել, սակայն մի քանիսը դեռ դիրքավորված են շենքում։ Ներկայումս նրանց վնասազերծելու միջոցներ են ձեռնարկվում։ Ոստիկանությունը շրջափակել է միջադեպի տարածքը։ «Թալիբան» խմբավորումը ստանձնել է դեպքի պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր