211652_close_icon
views-count1186 դիտում article-date 16:18 24-04-2014

Զինված հարձակում՝ Քաբուլի հոսպիտալի վրա․ կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային հոսպիտալի թիկնապահներից մեկը կրակ է արձակել, ինչի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի։ Այս մասին հայտնում է Mignews.com-ը։ Քաբուլում ԱՄՆ֊ի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացիների սպանության փաստը։ «Մենք կարող ենք հաստատել․ սպանվել են 3 ԱՄՆ֊ի քաղաքացի»,֊ առանց որևէ պարզաբանման ասել է դեսպանատան աշխատակիցը։ Աֆղանստանի ՆԳՆ֊ը մանրամասնել է, որ վիրավոր է 1 մարդ՝ հոսպիտալում աշխատող բուժքույրը։

Նմանատիպ նյութեր