211652_close_icon
views-count1518 դիտում article-date 17:40 21-02-2014

Կլիչկոն խոստացել է Յանուկովիչի հետ հաշտության համաձայնագիր կնքել

«ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն Bild գերմանական պարբերականին տված հարցազրուցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը նախագահ Յանուկովիչի հետ կստորագրի խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը, բայց միայն ցուցարարների հետ բանակցելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters։ «Մենք կստորագրենք համաձայնագիրը»,֊ ասել է Կլիչկոն։ «Խաղաղ ճանապարհով համաձայնության գալու համար մենք պատրաստ ենք ամեն ինչ անել։ Ես խոստացել եմ Գերմանիայի արտգործնախարարին նախքան պայմանագրի ստորագրումն անձամբ դիմել ցուցարարներին»,֊ ընդգծել է «ՈՒԴԱՌ»֊ի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր