Ջրհեղեղներ՝ Բուրունդիում․ կա 69 զոհ
Աֆրիկյան Բուրունդի պետությունում տեղատարափ անփրձների հետևանքով առաջացած ջրհեղեղները ավելի քան 69 մարդու կյանք են խլել։ Այս մասին փոխանցում է CNN-ը։
Բացի այդ, տուժել է մոտ 180 մարդ։
Ըստ հեռուստաընկերության տվյալների, մի քանի հազար մարդ անօթևան է մնացել։
Նշենք, որ տեղատարափ անձրևները դեռ չեն դադարել։
Երկրի իշխանությունները փորձում են լայնածավալ փրկարարական գործունեություն ծավալել։ Նրանց օգնում են Կարմիր Խաչի փրկարարները։