211652_close_icon
views-count6642 դիտում article-date 16:58 22-02-2014

Նոր մանրամասներ Ադրբեջանում գերի ընկած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա ծերունու մասին

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ Ադրբեջանում գերի ընկած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Կ. Չոբանյանն ավելացրեց նաեւ, որ երեկ է խոսել Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ. «Բայց այս պահին վերադարձնելու վերաբերյալ ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ ասացին, որ ինֆորմացիան փակ է, որովհետեւ խոսելու դեպքում արտահոսք է լինում, ինչը խանգարում է գործին: Ասացին՝ հաջորդ շաբաթվա մեջ հստակ ինչ-որ բան կերեւա»: Դիտարկմանը, թե հետ վերադարձնելու շանսերը ինչպես են գնահատել, ասաց. «Դեռ չեն կարող ասել, բայց ասացին, որ թափով աշխատում են եւ ամեն ինչ լավ կլինի»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է սկսել հայ-ադրբեջանական սահմանը հատած և թշնամու տարածքում գերի վերցված Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին ազատ արձակելու շուրջ: Հիշեցնենք, որ Մ. Խոջայանը վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ադրբեջանական կողմը հասցրել է Խոջայանին որպես «զինված դիվերսանտ» որակել:

Նմանատիպ նյութեր