211652_close_icon
views-count1275 դիտում article-date 17:05 22-02-2014

Տիմոշենկոն ազատ է արձակվել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն լքել է կալանավայրը։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը՝ հղում անելով նախկին վարչապետի մամլո քարտուղարին։ Ըստ նրա խոսքերի, Տիմոշենկոյին Խարկովի բանտից ազատ են արձակել։ Նախկին վարչապետի հետագա ծրագրերի մասին մամլո քարտուղարը տվյալներ չի հայտնել։ Ոչ հավաստի տվյալների համաձայն, Տիմոշենկոն մեկնել է Կիև։ Նշենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադան օրինագիծ է ընդունել, որի համաձայն հնարավոր էր ազատ արձակել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։ Հիշեցնենք, որ 2011 թ․ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 7 տարի ազատազրկման է դատապարտվել ՌԴ֊ի հետ գազային պայմանագրի իրավասությունների չարաշահման մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր