211652_close_icon
views-count993 դիտում article-date 13:56 24-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 21-ից 24-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, յուրացման` 2, խուլիգանության, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 18 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 և գողության 25 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր