211652_close_icon
views-count1276 դիտում article-date 15:31 24-02-2014

Եգիպտոսի կառավարության անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին հայտնել է, որ իր հետ միասին կառավարության անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Այդ մասին նա եգիպտական հեռուստաալիքի եթերից պաշտոնական հայտարարություն է արել, հայտնում է ITAR-TASS-ը։ Ըստ որոշ տեղեկությունների, Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մասուրը ազատման դիմումները ստորագրել է։ Վարչապետի խոսքերի համաձայն, հրաժարականի պատճառները ժողովրդի կառավարությունից դժգոհությունն ու չաջակցումն է։

Նմանատիպ նյութեր