211652_close_icon
views-count847 դիտում article-date 16:40 24-02-2014

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ

Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա գործունեության քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի ղեկավար աշխատողների և մասնագետների: «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն կազմակերպելու համար, նախարարը հանձնարարել է ծառայություն իրականացնող մարմինին՝ -հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել նրանց աշխատանքային ծավալների , պարտականությունների և պատասխանատվության մեջ, -ապահովել կանխարգելիչ պատվաստումների ու նմուշառումների իրականացումը համաձայն ժամանակացույցի՝ բացառելով անասնագլխաքանակի դուրս մնալը, -առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը: Ոլորտը համակարգող փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է ՝ աշխատանքները հնարավորինս ակտիվացնելու համար, խորհրդակցություններ անցկացնել բոլոր մարզերում և համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին:

Նմանատիպ նյութեր