1392 դիտում
17:58 24-02-2014
Պետական նպաստների մասին օրենքը մեղմացվել է
2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել "Պետական նպաստների մասին" ՀՀ օրենքը, որի 37-րդ հոդվածով սահմանվել է քաղաքացիների պատասխանատվությունը օրենքի խախտման համար:
Եթե նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված էր, որ նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում էր և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում էր նպաստ կամ այդ համակարգով տրամադրվող որևէ այլ օգնություն ստանալու իրավունքից, ապա ներկայումս այս դրույթը մեղմացվել է, այլևս վեց ամսով զրկելու դրույթը հանվել է և ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում միայն դադարեցվում է նպաստի վճարումը:
Այսինքն` եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը նվազում է ՀՀ կառավարության կողմից սահմանած սահմանային մեծության միավորից, ապա ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է, սակայն ընտանիքը կարող է օգտվել անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող ընտանիքներին այդ համակարգով տրամադրվող աջակցության այլ տեսակներից: Իսկ եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը չի նվազում սահմանային մեծության միավորից, ապա այդ ընտանիքը շարունակում է ստանալ նպաստը:
Ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման, բայց ոչ ավելի, քան հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
11:53 12-02-2021
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են
1310 դիտում
19:07 30-05-2022
Դատախազական ներգործության արդյունքում դատապարտյալի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է
Այս բաժնից
1507 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
940 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am