2896 դիտում
23:42 24-02-2014
Մարոն ընդհանրապես խալաթ չէր հագնում. 21-ամյա կնոջ ծնողները նրա ինքնասպանությունը հերքող փաստեր են բերում.News.am
2012թ. Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ ամուսնու տանը մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի մահվան վերաբերյալ վկաների ցուցմունքները հակասական են եղել, իսկ քննչական մարմինը անտեսել է դա: Այս և այլ հիմքերով այսօր՝ փետրվարի 24-ին, Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինե Մինասյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկեց գործի վարույթը երկրորդ անգամ կարճելու վերաբերյալ Նոր Նորքի քննչական բաժնի նոյեմբերի 20-ի որոշումը, այս մասին գրում է [url=http://news.am/arm/news/195901.html]News.am[/url]-ը:
Փաստաբանը նշել է, որ գործի երկրորդ քննության ժամանակ վկաների ցուցմունքերը միմյանց հակասել են, սակայն քննչական մարմինը առերեսում չի կատարել ժամային հստակեցում անելու համար:
«Արևակ Գուլոյանը՝ Մարո Գուլոյանի սկեսուրը, հայտնել է, որ դեպքի օրը, իրենց տանը մոտ գտնվող հողատարածքում, 17:00-ից 18:00-ի սահմանում հեռախոսով զրուցել է Մարո Գուլոյանի մոր հետ: Վերջացնելուց հետո զանգահարել է և իմացել, որ տանը դեպք է եղել և իրեն շատ շտապ կանչում են տուն: Դրան հակառակ վկաների մեծամասնությունն էլ նշում է, որ դեպքը տեղի է ունեցել 19:00-ին»,-դատարանում ասել է Լուսին Մինասյանը՝ նշելով, որ ոստիկանությունում դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 21:00-ին, իսկ Արևակ Գուլոյանն իր ցուցմունքում նշել է, թե ոստիկաններ են եղել տանը, երբ ինքը վերադարձել է հողատարածքից:
Փաստաբանը դատարանի ուշադրությունը գրավել է վկաների այն ցուցմունքի վրա, թե խալաթը, որի գոտիով իրենց պնդմամբ լոգարանում կախվել է Մարո Գուլոյանը, այլ շորերի հետ տարել են դիահերձարան, որպեսզի այն դրվի դագաղի բարձի մեջ: Դատաբժշկի օգնականը, որը տոպրակի պարունակությունը տեղավորել է բարձում, նշել է, որ չի նայել, թե տոպրակում ինչ է եղել, բայց ըստ վկաների ցուցմունքների, նա հետո վերադաձրել է տոպրակի մեջ եղած հողաթափերը: Լուսինե Մինասյանը կասկածում է անգամ, թե խալաթը Մարոյին է պատկանել, հատկապես որ Մարոյի հարազատները հավաստիացնրել են, որ աղջիկը խալաթ չի ունեցել:
«Մարոն ընդհանրապես խալաթ չի հագել: Կինս ասում ա էդ խալաթը իրան ոչ ունեցել ա, ոչ էլ իր դարակներում եմ տեսել»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մարոյի հայրը՝ Ռոման Թովմասյանը:
Շարունակությունը` [url=http://news.am/arm/news/195901.html]News.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
16:59 01-04-2022
Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է հերքող փաստեր ՀՀ-ի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին
44260 դիտում
20:08 13-03-2018
Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5846 դիտում
22:46 11-06-2016
Աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը