12140 դիտում
10:15 25-02-2014
Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց
Այսօր՝ փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արազ Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին:
Կարճ ժամանակում դեպքի վայր է ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ականետեսները ֆոտոլրագրողին ասել են, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածի կոշիկները շպրտվել էին հարվածի վայրից 50 մետր հեռավորության վրա:
Զննությամբ մահացածի գրպանում հայտնաբերվեց Երևան քաղաքի Միքայելյան 3-րդ շենքի բնակիչ, 76-ամյա Ալբերտ Սարուխանյանի անվամբ անձնագիր: Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված փողոցում անգամ այդ իրավիճակում հետիոտները փողոցն անցնում էին չթույլատրելի հատվածով և նման դեպքերը, չգիտես ինչու, դաս չի լինում «վայ» հետիոտներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26501 դիտում
09:29 29-12-2014
Մահվան ելքով վրաերթ՝ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ