211652_close_icon
views-count26504 դիտում article-date 09:29 29-12-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Այս պահին նշված վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացած տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես նաև վրաերթը կատարած և փախուստի դիմած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրից և մոտենում էր «Երևան Սիթի»-ին, որտեղ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարեգործական նպատակներով սննդամթերք էր տրամադրելու, և այդ ժամանակ ավտոմեքենան «զեբրայի» վրա վրաերթի է ենթարկում հետիոտնին և շպրտելով տանում, գցում մյուս «զեբրայի» վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր