211652_close_icon
views-count1548 դիտում article-date 14:10 25-02-2014

Միայն Իրանն է որոշում, թե ինչ մակարդակի ուրան հարստացնի. Ալի Սալեհիի պատասխանը ԱՄՆ-ին

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ միայն Իրանն է իրավասու որոշելու, թե ինչ մակարդակի և քանակի ուրան հարստացնի: «Հենց Իրանի Իսլամական հանրապետությունն է որոշում իր կարիքներին համապատասխան արտադրել պահանջված քանակի և մասշտաբի հարստացված ուրան: Թեհրանն այդ սկզբունքն էլ համարում է «կարմիր գիծ»»,-ասել է Սալեհին: Այս հայտարարությամբ Սալեհին պատասխան է տվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեն Փսակիի այն հայտարարությանը, որում ասվում էր, որ ցանկալի կլինի, որ Իրանում ուրանի հարստացումը զրոյական մակարդակի վրա դրվի: Փսակին մասնավորապես ասել էր. «Ես այս կյանքում շատ բան եմ ուզում, սակայն ամեն ինչ չէ, որ կարող եմ ունենալ»:

Նմանատիպ նյութեր