211652_close_icon
views-count3877 դիտում article-date 18:43 25-02-2014

19-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար սափրվելու սայրով անդամախեղում է կատարել

19-ամյա շարքային Հայկ Հարությունի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի զուգարանում, իր մոտ գտնվող սափրվելու սայրով կատարել է անդամախեղում, ինչը հանգեցրել է նրա զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակավորապես դադարեցմանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է` հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր