211652_close_icon
views-count1802 դիտում article-date 12:45 26-02-2014

Զորավար Անդրանիկի ծննդյան օրը երիտասարդները «Եռաբլուրում» մաքրման աշխատանքներ են կատարել. ֆոտոշարք

Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ «Եռաբլուր» պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։ Երիտասարդները կարևոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա ևս մեկ առիթ է հիշելու և արժևորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին: ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր