Ամերիկացի ընտանիքը սեփական այգում 10 մլն դոլար արժողությամբ ոսկե դրամներ է գտել
ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող ամուսնական զույգը շան հետ զբոսանքի ընթացքում սեփական այգուց գանձ է հայտնաբերել, որի ընդհանուր արժեքը 10 մլն դոլար է գնահատվել։
Մետաղադրամները վնասված չեն, հայտնել է ամուսնական զույգի շահերը ներկայացնող «Kagin's» ֆինանսական ընկերության աշխատակիցը։
Ընկերությունը զույգի տվյալները չի հրապարակում գանձեր որոնողների գրոհումներից խուսափելու համար։