211652_close_icon
views-count931 դիտում article-date 16:15 26-02-2014

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Ավստրիա

Փետրվարի 24-ին Վիեննայում Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրն ընդունել է Ավստրիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Ավստրիայում Հայաստանի դեսպան Ա. Կիրակոսյանը, դեսպանորդ Ա. Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լ. Այվազյանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրել են պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել են ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների նմանություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրել է Ավստրիայի վարչապետարանի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած և ընդունված Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը: Կողմերն անդրադարձել են պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:

Նմանատիպ նյութեր