211652_close_icon
views-count1972 դիտում article-date 16:43 26-02-2014

Մենք ռուսների «քթի տակից թռցրեցինք» Աջարիան և Ջավախքը. Սաակաշվիլի

Ուկրաինայի հաղթանակը պատմական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Արչևանի» հաղորդման ժամանակ: «Այդ հաղթանակը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի համար պատմական նշանակություն ունի: Առաջին հերթին, փլուզվեց ամենակարող Ռուսաստանի մասին հորինված լեգենդը: Վերջին տարիներին Պուտինն արեց ամեն ինչ՝ դադարեցնելու համար Ուկրաինայում հեղափոխությունը: Սակայն նա պարտվեց Կիևում և մյուս բոլոր մարզերում նույնպես: Վերջին օրերին այնտեղ էր Պուտինի դեսանտը, սակայն՝ անօգուտ: Նա Յանուկովիչին 2 մլրդ դոլար տվեց և հրահանգեց, որպեսզի վերջինս ցրի Մայդանը, սակայն ձախողվեց: Ուկրաինայում ազգային մտածելակերպ է ամրապնդվել: Իսկ ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այնտեղ գլխավորը խնդիրը մնում է ռուսական ռազմաբազայի և կոնտինգենտի առկայությունը: Ռուսները փորձում են այնտեղ նույն սցենարը ստեղծել, որը ժամանակին արել են Աբխազիայում և Ցխինվալիում, սակայն մենք նրանց «քթի տակիս թռցրեցինք» Աջարիան և Ջավախեթին (Ջավախքը): Եթե չլինեին «Վարդերի հեղափոխությունը» և մեր իրականացրած բարեփոխումները, ապա այսօր Ռուսաստանը Աջարիան նույնպես կհայտարարեր անկախ պետություն, իսկ Ջավախքը կառանձնացվեր: Ղրիմում անջատողականությունը դեռևս սկզբնական փուլում է գտնվում, և եթե հիմա Ուկրաինայի իշխանություններն արագ գործեն, Ռուսաստանը Զրիմում էլ չի հասցնի իր նպատակներն իրագործել, և եթե «ոլորեն ուկրաինացիների պարանոցը, ապա Վրաստան ապագա չի ունենա»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր