Քննարկվել են զբոսաշրջիկների համար պետական սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները
Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջիկների և նրանց ուղեկցող անձանց համար պետական սահմանի հատման պարզեցված ընթացակարգերի ներդրման նպատակով Հայաստանի «Բագրատաշեն» սահմանային անցակետում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած աշխատանքային խմբերի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար մաքսային հսկողության և պետական սահմանի հատման ընթացակարգերի դյուրացմանն առնչվող հարցեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն