211652_close_icon
views-count1046 դիտում article-date 21:33 26-02-2014

Ահաբեկիչները սպանել են Եմենի հետախուզության ղեկավարին

Եմենում անհայտ անձինք սպանել են երկրի հետախուզության ղեկավար Ռաշիդ ալ Քալադին։ Այս մասին հայտնել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Վերջին տվյալների համաձայն, Հադրամաուդ գավառում ռեստորանից դուրս գալու ժամանակ մոտոցիկլետով 2 տղամարդ կրակ են արձակել ալ Քալադիի ուղղությամբ, ինչի հետևանքով նա մահացել է։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Նշենք, որ տարիներ շարունակ «Ալ Քաիդայի» գրոհայինները խոշոր ահաբեկչություններ են իրականացնում Եմենի հարավ և հարավարևելյան տարածքներում։

Նմանատիպ նյութեր