1594 դիտում
08:51 27-02-2014
Աղվան Հովսեփյանի միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը դեռ մոտ մի ամիս էլ չի լուծվի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սպասվում էր, որ գոնե այս քառօրյայում Աղվան Գառնիկիչի միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը կկայանա, և նոր «սրբազան դռան» համբույրի արարողությունը կլինի մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ օրենքն Աժ նախորդ քառօրյային այդպես էլ չմտավ օրակարգ, ինչը չար լեզուները բացատրում էին Դավիթ Հարությունյան-Աղվան Հովսեփյան «լիչնի նեպրիյազնով»։ Օրինագիծն այս քառօրյայի օրակարգում էր, սակայն, ինչպես երևում է, այսօր ևս հերթն օրինագծին չի հասնի՝ առաջին ընթերցմամբ այն ընդունելու համար։ Այնպես որ. Աղվան Գառնիկիչը դեռ մի ամիս ևս ստիպված կլինի սպասել՝ մինչև օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվի։ Չնայած հնարավոր է մեկ ամիս չտևի. հաշվի առնելով, որ առաջիկա գործուղման մեկնող պատգամավորների թիվն անչափ մեծ է, այդ երկու քառօրյաները «մոտեցվել» են և ընթանալու են ոչ թե երկշաբաթյա, այլ մեկշաբաթյա ընդմիջումով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3178 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
1462 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան