211652_close_icon
views-count1130 դիտում article-date 13:58 27-02-2014

Արարատյան դաշտում շարունակվում է ջրօգտագործման տեսչական ստուգումը, կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը` ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտիջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին, որոնց արդյունքում որոշ հարցադրումներ, բացահայտումներ են արձանագրվել: Խնդրի առնչությամբ պարզաբանում է տվել ՀՀ բնապահպանության նախարարը: Արամ Հարությունյան. «Պարոն վարչապետ, վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում նաև օրենսդրական և մնացած բոլոր առումներով: Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուտային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:

Նմանատիպ նյութեր