1901 դիտում
11:38 28-02-2014
Քաղաքականության մեջ բոստանը այլ իմաստ ունի. Գալուստ Սահակյանին ասեք, թող բացատրի. Ռուբեն Հակոբյան
«Քաղաքականության մեջ բոստանն այլ նշանակություն ունի: Բացատրության համար դիմեք Գալուստ Սահակյանին, նա կպատասխանի»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե «մայդանը թող կրկնվի այն մարդկանց հոր բոստանում, ովքեր երազում են այդ մասին»:
Լրագրողի դիտարկմանը, թե իր հայրը բոստան ունի, ասաց. «Բոստանը որպես հողամաս մի բան է, որ բոլորս ունենք, իսկ քաղաքական բառապաշարում բոստանը մեկ այլ բառ է: Գալուստ Սահակյանին ասեք, թող բացատրի: Ինչ վերաբերվում է հողամասին, ես էլ ունեմ»:
Մարտի 1-ի հանրահավաքին իրենց մասնակցության վերաբերյալ ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի: «Կարծում եմ, որ ես էլ կմասնակցեմ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Խոսելով կառավարության եւ վարչապետի հրաժարականի մասին՝ ասաց. «Անպայման պետք է հեռանան: Հարցը դա չէ, բայց Պողոսը թե Պետրոսը, կարծում եմ, որ ոչինչ չի կարող փոխել: Այս տարիների ընթացքում մենք ձեւավորեցինք մեկ համակարգ, որ բոլորը ենթարկվում են մեկին: Պետք է ձեւավորվի մեկ համակարգ, որ վարչապետը իր վարչապետությամբ կարողանա զբաղվել, նախարարը՝ իր նախարարական գործունեությամբ եւ այլն եւ այլն: Հիմա այդ հարցը օրակարգում լուրջ քննարկում ենք եւ վերջում կստանանք ճիշտ ձեւավորված օրակարգ չորս խմբակցությունների կողմից»,- ավելացրեց Ռ. Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
35319 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
7912 դիտում
11:13 04-10-2023
Գիշերը մի գեներալ մոտեցավ ինձ ու հարցրեց՝ ասեք ո՞վ է ընդդիմության լիդերը, միանանք. Ռուբեն Հակոբյան. 24News
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված