8212 դիտում
14:08 22-09-2019
Վարչապետը կամ պետք է ազատվի գլխացավանք Արմեն Գրիգորյանից կամ էլ ժողովրդին բացատրի, թե ինչու՞ աշխարհաքաղաքական կենտրոնները մարդու տեղ չեն դնում իր իսկ նշանակած ԱԽՔ-ին. Մ. Հակոբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովրդի վարչապետը մի անգամ Թեհրանում խոսեց Հայաստանում արտասահմանյան գործակալներից, մի անգամ էլ վերջերս գրառում արեց` լրտեսների մասին: Ինչու՞ է ինձ թվում, որ խոսքը արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող և Սորոսի հիմնադրամից գրանտներ ստացած Թրանսփեյրնսիի նախկին աշխատակից, հիմա արդեն ԱԽՔ Գրիգորյան Արմենի մասին է:
Ուղղակի ուժը չի հերիքում, որ պարոն վարչապետն ազատվի տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից իր վրա խոսակցություն բերող այս երիտասարդից, որովհետև պայմանավորվածություն կխախտի գործակալական այն ցանցի հետ, որն իրեն իշխանություն բերելու գործում անուրանալի ծառայություններ է մատուցել:
Ո՞նց եք կարծում, Պատրուշևը կարո՞ղ է լուրջ վերաբերվել և լուրջ հարցեր քննարկել մեկի հետ, ով մինչ ԱԽՔ դառնալը Զորջ Սորոսի աշխատակիցն էր: Իրավիճակն իդենտիկ է նաև Թրամփի վարչակազմի մասով:
Ամեն դեպքում, մոտենում է որոշում կայացնելու ժամանակը. վարչապետը կամ պետք է ազատվի սույն գլխացավանք-մարտահրավերից կամ էլ ժողովրդին բացատրի, թե ինչու՞ աշխարհաքաղաքական կենտրոնները մարդու տեղ չեն դնում իր իսկ նշանակած ԱԽՔ-ին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5516 դիտում
10:31 11-10-2017
Աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև. Բորիս Նավասարդյան. «Առավոտ»
1898 դիտում
11:38 28-02-2014
Քաղաքականության մեջ բոստանը այլ իմաստ ունի. Գալուստ Սահակյանին ասեք, թող բացատրի. Ռուբեն Հակոբյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան