Կիևի բախումների ընթացքում տուժածների թիվն ավելի քան 850 է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում զանգվածային անկարգությունների ժամանակ տուժածների թիվը 855 է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարության մամլո ծառայությանը։
«2014 թ․ փերտվարի 27֊ի դրությամբ Կիևի հիվանդանոցներ բժշկական օգնության են դիմել 855 տուժածներ, նրանցից 570֊ը հոսպիտալացվել են»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Վերջին տվյալներով բախումների արդյունքում զոհվել է 82 մարդ։