917 դիտում
13:39 28-02-2014
Կենսաբանական անվտանգության ապահովումը ՀՀ ազգային անվտանգության առաջնահերթություններից է, Արթուր Բաղդասարյան
Այսօր տեղի է ունեցել <<Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի>> մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. <<Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը:
Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն:
Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են և կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը>>:
Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ ներկայումս աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդէմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային և միջազգային գիտական ներուժը` կարևորելով «Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգիե ընդունման անհրաժեշտությունը:
Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով:
Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները:
Հայեցակարգի ընդունմամբ կապահովվի Հայաստանի կողմից որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:
Հանձնաժողովը որոշել է մինչև հոկտեմբեր մշակել հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
16:30 23-06-2023
ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունելի է. Արթուր Թովմասյան
1212 դիտում
13:58 30-08-2014
Օբամայի` Տալին կատարելիք այցի անվտանգության ապահովումը Էստոնիայի համար կարժենա ավելի քան կես միլիոն եվրո
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում