211652_close_icon
views-count1353 դիտում article-date 15:47 28-02-2014

Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի՛ լինի. ԱՄՆ Պետդեպ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնմանը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Փսակին ևս մեկ անգամ բացառել է պատերազմի վերսկսումը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում մարդկայի զոհերը կրկին հիշեցնում են, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի: Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել համագործակցել հակամարտող կողմերի հետ՝ հանուն խաղաղության վերահաստատման:

Նմանատիպ նյութեր