211652_close_icon
views-count1430 դիտում article-date 10:59 01-03-2014

ԱՄՆ֊ի Մոնտանա նահանգում ձնահոսքի հետևանքով առանձնատուն է ավերվել

Մոնտանա նահանգի Միսուլա քաղաքի մոտակայքում լեռնային ձնահոսքի հետևանքով առանձնատուն է ավերվել։ Ըստ տեղի ոստիկանության սերժանտ Թրեվիս Ուելշի խոսքերի, ձնակույտի տակից հաջողվել է փրկել տաիրքով մարդու և 8֊ամյա տղայի։ «Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայումս փրկարարները փորձում են գտնել մի կնոջ, ով բնակվում էր այդ տանը»,֊ հայտնել է ոստիկանը։ Տեղի բնակիչների խոսքերի համաձայն, վերջին 30 տարիների ընթացքում այդ տեղանքում ձնահոսքեր չեն գրանցվել։

Նմանատիպ նյութեր