2449 դիտում
12:45 01-03-2014
Սողանքների վտանգ՝ Կալիֆոռնիայում․ 100֊ավոր ընտանիքներ տարհանվել են
ԱՄՆ֊ի Լոս Անջելեսի շրջանի Գլենդորա, Ազուսա և Մոնրովիա քաղաքներից՝ Սան Գաբրիել լեռան սողանքի վտանքի պատճառով շտապ 1000֊ից ավելի բնակիչներ են տարհանվել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ըստ հրշեջ ծառայության տվյալների, դեռ 100֊ավոր ընտանիքների խորհուրդ է տրվել ինքնուրույն լքել բնակավայրը։ Նահանգի հարավային շրջաններում փոթորկոտ եղանակ է՝ տեղատարափ անձրևներ, ուժեղ քամի։
KTLA հեռուստաալիքի տվյալների համաձայն, մի քանի 10֊նյակ ընտանիքներ հրաժարվել են լքել իրենց տները։ Հրշեջները նախազգուշացրել են կյանքին վտանգ սպառնացող աղետի մասին։
Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածում տեղատարափ անձրևների հետևանքով մոտ 100 չվերթ է հետաձգվել։
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
12:11 07-03-2022
ԵՊԲՀ-ն 100 օր 100 վիրահատություն եւ 100-ավոր անվճար խորհրդատվությունների շարք է սկսում
1418 դիտում
14:50 11-02-2014
Մեքսիկայում 100֊ավոր դիակներ են հայտնաբերվել
Այս բաժնից
904 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
565 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին