2019 դիտում
23:19 02-03-2014
Ախալցխայում հայոց լեզվին նվիրված միջոցառում է անցկացվել. տեսանյութ
Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում այսօր նշվել է հայոց լեզվի օրը: Այս մասին հայտնում է[url=http://akhaltskha.net/news/axalcxayi_eritasardakan_kentronowm_nshvec_mayreni_lezvi_tony_39/2014-03-02-2352] akhaltskha.net[/url]-ը։
Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին, սակայն տարբեր պատճառներով ԱՀԵԿ-ում մայրենի լեզվին նվիրված միջոցառումը տեղափոխվել է մարտի 2-ին:
Միջոցառումը սկսվել է Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ աբեղայի տերունական աղոթքով:
Մայրենի լեզվին նվիրված միջոցառման ընթացքում կենտրոնի տարբեր խմբակների սաները` փոքրից մինչեւ մեծ եւ ռուսական դպրոցների աշակերտներից մինչեւ հայկական, վարժ հայերենով արտասանել են մայրենի լեզուն գովերգող բազմաթիվ բանաստեղծություններ:
Երեխաները երգել են մայրենի լեզվին նվիրված երգեր եւ պարել` ժողովրդական պարեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3328 դիտում
20:09 04-11-2019
Ախալցխայում «ԱրՄաթ» լաբորատորիա բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15164 դիտում
19:06 21-07-2017
Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի. Աշոտ Մանուչարյան
Այս բաժնից
853 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
331 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7255 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է