Մրցավարը չեղյալ է համարել 11 մետրանոց նշանակելու իր որոշումը. տեսանյութ
Բունդեսլիգայի 23-րդ տուրի` «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շտուտգարտ» (2:1) հետաքրքիր դրվագ է արձանագրվել: Խաղի 71-րդ րոպեին գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը վիճահարույց 11 մետրանոց է նշանակել հյուրերի դարպասին, սակայն «Շտուտգարտ»-ի խաղացողների ճնշման ներքո Այտեկինը խորհրդակցել է եզրային մրցավարի հետ և չեղյալ է համարել 11 մետրանոց նշանակելու իր որոշումը: