Կազեմիրո. Մրցավարը մաքուր 11 մետրանոց չնշանակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքը (2:2):
«Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Սակայն Կրիշտիանուի հեռանալուց հետո մենք մի փոքր թուլացրինք տեմպը:
Մրցավարը Մարսելոյի դեմ խախտում անելու համար 100 տոկոսանոց 11 մետրանոց չնշանակեց», ասել է Կազեմիրոն:
Հանդիպումը սպասարկում էր Ալեխանդրո Էրնանդեսի մրցավարական անձնակազմը: