Բունդեսլիգայում առաջին անգամ մրցավարը 11 մետրանոց է նշանակել ընդմիջմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի «Մայնց»-«Ֆրայբուրգ» (2:0) խաղում արտառոց դրվագ է գրանցվել:
Հանդիպման 45-րդ րոպեին գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը ազդարարել է ընդմիջում և թիմերը սկսել են գնալ հանդերձարան:
Սակայն մրցավարի օգնականները Վինկմանին առաջարկել են դիտել խաղավերջում «Ֆրայբուրգի» տուգանային հրապարակում տեղի ունեցած վիճելի դրվագը:
Տեսանյութը դիտելուց հետո մրցավարը վերադարձրել է թիմերին և 11մ. հարված նշանակել, որը դաշտի տերերի խաղացողը դիպուկ իրացրել է: