944 դիտում
19:27 04-03-2014
Քննարկվել են Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյումրիի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, "Շիրակ-ջրմուղկոյուղի" ընկերության կառավարումն ստանձնած ընկերության, Գյումրիում ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագրի խորհրդատու եւ ծրագիրն իրականացնող շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Փոխվարչապետը բոլոր կողմերին հորդորեց աշխատել համակարգված: Նա ծրագրի պատասխանատուներին առաջարկեց աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել ինչպես քաղաքի փողոցների կառուցապատման, այնպես էլ բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները: Մասնավորապես, առաջարկվեց աշխատանքներն ավարտել մինչեւ հոկտեմբեր, որպեսզի հետագայում լրացուցիչ դժվարություններ չառաջանան բնակիչների համար:
Խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ընդգծեցին քաղաքի ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի կարեւորությունը, որը ենթադրում է ցանցի ամբողջական վերականգնում ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդային փողոցներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
847 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ