Ռուսական ինքնաթիռների պատճառով Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել
Թուրքիայի ռազմական օդուժը 8 F-16 կործանիչներ է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռները թռիչք են կատարել սևծովյան թուրքական ափերում:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին, հաղորդում է Интерфакс-ը հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Սակայն կատարվածը հայտնի է դարձել միայն այսօր: Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռները մնացել են միջազգայի օդային տարածքում: