«Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնե՞լ «Հայաստանի էլեկտրացանցերը»․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։
Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը ևս ռուսներն են, և առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։