211652_close_icon
views-count1218 դիտում article-date 09:41 06-03-2014

Բիզնեսն արտագաղթում է․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում մերժելու է ծրագրավորմամբ զբաղվող «ՅուԷֆգրուպ» ընկերության՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հայտը։ Մերժման նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ «ՅուԷֆգրուպ» ընկերության տնօրեն Կարեն Գյուլգյուլյանը «Ժամանակին» ասաց, որ եթե ազատ տնտեսական գոտում չիրականացվեց իրենց ծրագիրը, ինքը պատրաստ չէ ՀՀ-ում այդ ծրագիրը զարգացնել. «Մենք մեր տնօրենների խորհրդով որոշում կայացրեցինք տվյալ ծրագիրը և տվյալ կազմակերպությունը տեղափոխել ավելի բարենպաստ և IT սեկտորը ավելի գնահատող երկիր։ Մեր հարցին՝ թե այսինքն իրենց բիզնեսն արտագաղթում է, Գյուլգյուլյանը պատասխանեց. «Մեր բիզնեսը բաղկացած է երկու կազմակերպությունից. մեկը մնում է Հայաստանում, մյուսը արտագաղթում է»»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր