211652_close_icon
views-count1746 դիտում article-date 17:25 06-03-2014

ԶԼՄ-ների մի ողորմելի տեսակ կա, որ ունեն իրենց ֆեյքերը. Անժելա Թովմասյան. aravot.am

«Մի առիթով ես հիշում եմ, որ իմ հյուրն էր Արամ Աբրահամյանը: Տարիներ առաջ մի լրատվամիջոց էր հայտնվել, որ աջուձախ զրպարտանքներ, վիրավորանքներ ու հայհոյանքներ էր տարածում, մենք խոսում էինք, թե դրա դեմ ինչ պիտի արվի: Արամ Աբրահամյանը շատ հետաքրքիր բան ասաց՝ ժամանակին մարդիկ կային, որ զուգարանի պատերին փորփրում էին հայհոյանքներ ու դրանով հագուրդ էին տալիս իրենց ներքին աննորմալ վիճակներին: Հիմա քանի որ մի լայն դաշտ է ստեղծվել՝ ֆեյսբուքը, շատերը ոչ իրենց դեմքերով՝ ֆեյքերով տարածում են իրենց հայհոյանքները: Դրա դեմ, իհարկե, պետք է պայքարել»,- այսօր [url=http://www.aravot.am/2014/03/06/437982/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծն այսպես մեկնաբանեց Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանը: Օրինագիծը պատասխանատվություն է նախատեսում այն լրատվամիջոցների համար, որոնք ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի վիրավորական, զրպարտչական գրառումներն ու մեկնաբանությունները հրապարակում են եւ տարածում: Անժելա Թովմասյանի խոսքերով՝ «Ես համաձայն եմ, իհարկե, հայհոյանք, զրպարտանք որեւէ պարագայում չի կարելի հրապարակել: Ե՛վ հրապարակողը, ե՛ւ տարածողը պարզ է, որ դրա համար պատասխանատու են: Մեծ հաշվով որեւէ մեկը դրանից ապահովագրված չէ: ԶԼՄ-ները պետք է շատ ուշադիր լինեն հայհոյախառն մեկնաբանությունները տարածելիս: Hayeli.am-ում եթե ինչ-որ հոդված է լինում, ներքեւում կարծիք հայտնելու, մեկնաբանություն թողնելու հնարավորությունը կա: Ես ասել եմ, որ ուշադիր լինեն, եթե հայհոյանք լինի, վիրավորանք լինի՝ չտարածեն: Ես համաձայն եմ, որ այս դաշտը պետք է կանոնակարգվի: »: Մանրամասն՝ [url=http://www.aravot.am/2014/03/06/437982/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր