211652_close_icon
views-count21640 դիտում article-date 16:23 07-03-2014

37-ամյա կինը պնդում է, որ անօրինական կերպով տրվել է 2 մահվան վկայական

Այսօր՝ մարտի 7-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Երևանի բնակչուհի, 37-ամյա Արմենուհի Մխիթարյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց իրենց ընտանիքի հետ կատարվածի մասին: Փետրվարի 19-ին Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/140220191835/]տեղի ունեցած[/url] ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել էր կնոջ ամուսնու եղբայրը` 33-ամյա Ջանիբեկ Սարգսյանը: Ընտանիքը փետրվարի 20-ին Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից ստացել է Ջ. Սարգսյանի մահվան վկայականը` ներկայացնելով անձնագիրը և ճանաչման վկայականը: Արմենուհի Մխիթարյանը պատմեց, որ հուղարկավարության անցկացումից հետո իրենք տեղեկանում են, որ Ջ. Սարգսյանի ընկերուհին` Օֆելյա Սարգսյանը, առանց որևէ փաստաթղթի Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից վճարելով 5000 դրամ` ստացել է մահվան վկայականի 2-րդ օրինակը որը և օգտագործելու է՝ հետագայում գումարներ շորթելու նպատակով: Կնոջ պահանջն է՝ որպեսզի անօրինական կերպով ստացված փաստաթուղթը անվավեր ճանաչվի և վերադարձվի Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է հրապարակել մյուս կողմի տեսակետը: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր